Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սատանան անցյալում հրեշտակ է եղել, մեծ բարեպաշտություն ու գեղեցկություն է ունեցել, բայց ընկել է իր հպարտության պատճառով

Սատանան անցյալում հրեշտակ է եղել, մեծ բարեպաշտություն ու գեղեցկություն է ունեցել, բայց ընկել է իր հպարտության պատճառով
26.04.2023 | 09:27

Հակումն ի հայտ եկավ 2019 թ. նոյեմբերի 14-ին: Այդ օրը Փաշինյան Նիկոլն ԱԱԾ-ին հանձնարարեց «բացահայտել սատանայի հետ կապ ունեցողներին»:
Դրանից ուղիղ 6 օր անց, Փաշինյան Նիկոլն ասաց, որ «մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում»:
2020 թ. մարտի 3-ին, 44-օրյա պատերազմից շուրջ 6 ամիս առաջ, Փաշինյան Նիկոլը կարծիք հայտնեց, որ «նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային»:
2022 թ. հունվարի 24-ին Փաշինյան Նիկոլը նկատեց, որ «որոշներին թվում է՝ Հիսուս Քրիստոսի անունն օգտագործելու սեփականության վկայական ունեն»:
2023 թ. ապրիլի 9-ին Փաշինյան Նիկոլը Հարության տոնին իր էջում տեղադրեց Հիսուս Քրիստոսի մասին ռոք օպերայից Հուդայի հատվածը:
2023 թ. ապրիլի 21-ին Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:
Սա է դինամիկան: Եվ եթե հետագայում ինչ-որ մեկը զբաղվի այս խնդրով, ապա թող անպայման հիշի, որ սատանան անցյալում հրեշտակ է եղել, մեծ բարեպաշտություն ու գեղեցկություն է ունեցել, բայց ընկել է իր հպարտության պատճառով և այժմ գայթակղում է մարդկությանը ստի և մեղքի ճանապարհներով և իշխանություն ունի ընկած աշխարհի վրա։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3898

Մեկնաբանություններ